Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները։
Քվաբիսխևի գյուղում վերականգնվել են գերեզմանատուն տանող մուտքի ճանապարհը և ջրահեռացման ջրանցքը, իսկ Լարեբի գյուղում կամրջի վնասված փայտե ծածկը փոխարինվել է նորով։
Նշված նախագծերն ընտրվել են գյուղական ժողովների ընթացքում։ Բորժոմիի մունիցիպալիտետի 33 գյուղերում անցկացված հանդիպումների ժամանակ բնակիչներն իրենք են որոշել, թե որ առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղվեն իրենց բնակավայրերի համար հատկացված ֆինանսական միջոցները։
2026 թվականին «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքները ֆինանսավորվում են կենտրոնական և տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական կարիքների լուծմանը և բնակիչների ակտիվ ներգրավվածությանը համայնքային որոշումների կայացման գործընթացում։
