Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները

Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները։