Հազարամյակներով կողք-կողքի ապրող եղբայր ժողովուրդները շատ ընդհանուր բաներ կարող են ունենալ՝ այդ թվում նաև կենցաղում. Շիրակ Թորոսյան

Հազարամյակներով կողք-կողքի ապրող եղբայր ժողովուրդները շատ ընդհանուր բաներ կարող են ունենալ՝ այդ թվում նաև կենցաղում. Շիրակ Թորոսյան

ՀՀ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
վերջին օրերին վրացական ԶԼՄ-ներում և համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել այսպես կոչված «մածունի սկանդալը»։
Հազարամյակներով կողք-կողքի ապրող եղբայր ժողովուրդները շատ ընդհանուր բաներ կարող են ունենալ՝ այդ թվում նաև կենցաղում, խոհանոցում և այլուր: Հետևաբար այս փոքրիկ հարցում այսպիսի աղմուկ, մեկ բաժակ ջրում այսպիսի փոթորիկ բարձրացնելը, հարիր չէ եղբայրական ժողովուրդների և գործընկեր պետությունների բարեկամական հարաբերություններին:

Իսկ «Իմեդի» հեռուստաընկերության ցուցադրած կադրը ընդհանրապես չի տեղավորվում բարեկամության տրամաբանության մեջ:
Ուստի կոչ ենք անում մեր վրաց գործընկերներին չենթարկվել սադրանքների, չխաթարել մեր երկու երկրների համար այնքան անհրաժեշտ գործընկերությունն ու բարեկամությունը:

Հ.Գ. Այս ամենից հետո մխիթարականն այն է, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը կատարվածը գնահատել է որպես տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնել, ներողություն խնդրել և խոստացել վերոնշյալ կադրը հեռացնել սոցիալական հարթակներից:»