Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային


Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային: Այդ միջոցները նախատեսված են Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքն ապահովելու, ինչպես նաև պաշտպանության անհետաձգելի կարիքների համար։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել օգնության համար՝ նշելով, որ գումարը կուղղվի, այդ թվում՝ երկրի էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի միջոցների և ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը։

Ավելի վաղ Զելենսկին նաև հույս էր հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում դեմոկրատների հաջողությունը կնպաստի Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևին ցուցաբերվող աջակցության ավելացմանը: