Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով։
«Վոլոդիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկելու այդ հարցերը։ Մենք Զելենսկուն բացատրեցինք, թե որքան կարևոր է դիվանագիտական քայլեր ձեռնարկել բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար: Թուրքիան անում է և շարունակելու է անել հնարավորը՝ խաղաղության ճանապարհը բացելու համար»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ մինչ Պուտինի հետ հանդիպումը Թուրքիայի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, շփումներ կանցկացնեն իրենց գործընկերների հետ և ռուսական կողմին կպատրաստեն այդ բանակցություններին:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության վրա:
