Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական. Չավուշօղլու

Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական. Չավուշօղլու




«Շնորհակալ եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար», — այս մասին հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մեր հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուն ընդգծել է՝ Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ «Մենք տեսնում ենք բոլոր կողմերի աջակցությունն այս ուղղությամբ մեր ջանքերին։

Ադրբեջանը դրական է վերաբերվում Թուրքիայի և Հայաստանի քայլերին, ինչպես նաև կարգավորման գործընթացին: Վերջերս ես Բաքվում էի: Ադրբեջանը նույնպես աջակցում է այդ գործընթացին: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում բոլորի շահերից են բխում։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ջանքերը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: