Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարված են հասցրել ԱԹՍ-ների պահեստին

Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարված են հասցրել ԱԹՍ-ների պահեստին

Ուկրաինայի ռազմածովային ուժերը, Անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ, հարվածել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում գտնվող «Շահեդ» կամիկաձե-դրոնների պահեստին, որտեղ պահվել է մոտ 400 գրոհային անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հայտարարել է, որ Օկտյաբրսկում հրկիզվել են «պահեստային տարածքներ», և հրդեհը տեղայնացվել է, սակայն չի հստակեցրել, թե ինչ է եղել պահեստներում, և ինչն է հրդեհի պատճառ դարձել։

Մի քանի օր առաջ The Insider-ը գրել էր, որ «Ուկրաինայի նոր ռազմավարությունը ռազմաճակատային գծից հեռու գտնվող ռուսական զինանոցների և նավթավերամշակման գործարանների ոչնչացումն է, իսկ Ռուսաստանը դրան հակադրելու ոչինչ չունի»։

Միաժամանակ մի Telegram ալիք հաղորդել է, որ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ադիգեայի ռազմական օդանավակայանին: Շրջանի ղեկավարը հայտնել է ռազմական օդանավակայանի հարևանությամբ գտնվող բնակավայրի տարհանման մասին: