Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։

Նրա խոսքով՝ «Եվրախորհրդարանում կոնկրետ ուժեր չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չբացվեց: Նա հայտարարել է, որ չորեքշաբթի ընդունված բանաձևն անարդար է այն մասով, որտեղ խոսվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին պատժելու և գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հովանավորելու մասին:

Կոբախիձեն հայտնում է, որ Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացության հրապարակումը նախատեսված էր հոկտեմբերի 20-ին, սակայն հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրության պատճառով այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ դա վկայում է, որ Եվրախորհրդարանում աջակցում են վրացական ընդդիմությանը և շեշտադրումը տեղափոխում են հետընտրական շրջան: