Իսրայելական բանակը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների շտաբի տարածքում գտնվող դիտաշտարակի վրա՝ հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով խաղաղապահ առաքելության աղբյուրին։
Ավելի վաղ Times of Israel թերթը գրել էր, որ իսրայելական բանակը վտանգի է ենթարկում խաղաղապահներին՝ Լիբանանի հարավում շիա «Հըզբոլլահ» շարժման դեմ ցամաքային գործողության ընթացքում իր դիրքերը տեղադրելով ՄԱԿ-ի առաքելության կողքին: Ինչպես թերթին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, Իսրայելը գործողությունը սկսելու ժամանակ խնդրել է խաղաղապահներին վերատեղակայվել, սակայն մերժում է ստացել։ «Հըզբոլլահի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իսրայելական ռազմական ջոկատը Մարուն Ար-Ռաս բնակավայրի տարածքում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներին օգտագործել է որպես կենդանի վահան: