Վրաստանի խորհրդարանը բանաձեւ է պատրաստում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանը բանաձեւ է պատրաստում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Փաստաթուղթը բաղկացած է 13 պարբերությունից։ Այն կոչ է անում ԵՄ անդամ երկրներին և հաստատություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` արագացնելու Վրաստանի միացումը միությանը` համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի:

Միաժամանակ, բանաձեւի հեղինակները Վրաստանի գործադիր իշխանությանը կոչ են անում ակտիվացնել ջանքերը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ՝ երկիրը ԵՄ անդամակցությանը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։