ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին

ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտարարել է Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Այն ստացել է «Հյուսիսի նետեր» անվանումը։

«Մի քանի ժամ առաջ ՑԱՀԱԼ-ը սկսել է սահմանափակ, տեղային և թիրախային ցամաքային հարձակումները՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքի և օբյեկտների մասին հետախուզական տեղեկատվության վրա։ Թիրախները տեղակայված են սահմանից ոչ հեռու գտնվող գյուղերում և Իսրայելի հյուսիսային համայնքների համար անմիջական սպառնալիք են»,- ասված է ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ։