Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոսք է տվել չեզոքացնել իր և երկրի հանդեպ մարտահրավերներն և ոտնձգությունները՝ հայտնել են տեղական աղբյուրները:
«Ես պատրաստ եմ փոշու վերածել բոլորին, ով մարտահրավեր կնետի ինձ: Ես կանեմ ամեն ինչ հեղափոխությունը պաշտպանելու համար»,- ասել է նա: Մադուրոն ավելացրել է, որ հուլիսի 28-ի քվեարկությունից հետո ավելի քան 2000 մարդ է ձեռբակալվել:
ԵՄ-ն Վենեսուելայի իշխանությանը կոչ է արել շուտափույթ վերջ դնել քաղաքացիների ձերբակալություններին և ճնշումներին:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան