Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը կարող է տևել մինչև մեկուկես շաբաթ. Պոդոլյակ

Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը կարող է տևել մինչև մեկուկես շաբաթ. Պոդոլյակ

Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Նրա խոսքով՝ երբ պայմանագրի տեքստը պատրաստ լինի, կսկսվի Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման նախապատրաստումը։ Պոդոլյակը նշել է, որ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից։