Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում կրակի դադարեցման մասին պայմանագրի կնքման պարագայում ակնկալում է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից։ Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տան լրագրողներին։

«Ես սպասում եմ, որ այդպես կլինի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի՝ կարող է արդյոք Իրանը հրաժարվել Իսրայելին հարվածելու որոշումից, եթե Գազայում ձեռք բերվի կրակի դադարեցման մասին համաձայնություն։