Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը կգործուղվեն Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական կոմիտեի և 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերին։
Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։
Գործուղումը նախատեսված է նոյեմբերի 23-26-ը, իսկ Բաբկեն Թունյանի դեպքում՝ նոյեմբերի 22-26-ը։
Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։
