Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«ԱՄՆ-ն և Իսրայելը 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում Իրանի դեմ կիրառել են զանգվածային ոչնչացման զենք և ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ, սակայն արդյունքում պարտություն են կրել։ Մոտ ժամանակներս աշխատանքը կսկսի միջազգային իրավական փաստաթղթերի պատրաստման և կառավարության աջակցությամբ օտարերկրյա դատարաններում հարյուրավոր դատական գործեր նախաձեռնելու հատուկ աշխատանքային խումբը», – ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Իրանի իշխանություններն արդեն հայտարարել էին ռազմական գործողությունների, հարվածների և պաշտոնատար անձանց ու քաղաքացիների զոհվելու համար միջազգային իրավական պատասխանատվության ու վնասի փոխհատուցման հասնելու մտադրության մասին։
