Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարք է հարձակվել, ոչ ոք չի տուժել

Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարք է հարձակվել, ոչ ոք չի տուժել

Իսրայելի կառավարությունը հայտնել է, որ շաբաթ Կեսարիայում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ անօդաչու թռչող սարք է արձակվել, այն բախվել է շենքին, զոհեր չկան։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա կինը տանը չեն եղել՝ ասվում է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքն արձակվել է Լիբանանից և անցել է մոտ 70 կիլոմետր։

The Times of Israel-ը հայտնում է, որ շաբաթ առավոտյան Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ երեք անօդաչու թռչող սարքեր են արձակվել։ Երկուսը խոցվել են, մեկը կարողացել է հասնել քաղաք։