Արցախում բնական գազի օգտագործումը հասանելի կլինի` սկսած մարտի 19-ից

Արցախում բնական գազի օգտագործումը հասանելի կլինի` սկսած մարտի 19-ից

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։