Լեհաստանի նախագահը ստորագրել է զինված ուժերի քանակն ավելացնելու մասին օրենքը

Լեհաստանի նախագահը ստորագրել է զինված ուժերի քանակն ավելացնելու մասին օրենքը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ստորագրել է պաշտպանության մասին նոր օրենքը։ Այն նախատեսում է լեհական բանակի, ինչպես նաև պաշտպանական ծախսերի ավելացում՝ հայտնում է reform.by-ը։

Ենթադրվում է, որ զինված ուժերի թիվը կհասցվի 300 հազարի, այդ թվում՝ 50 հազարը՝ տարածքային պաշտպանության ոլորտում։ Այժմ նրանց թիվը մոտ 150 հազար է։

Պաշտպանական ծախսերն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի առնվազն 2,2%-ը, իսկ 2023-ից կհասցվեն ՀՆԱ-ի 3%-ի։ Կառավարությունը չորս տարին մեկ կհաստատի վերազինման ծրագիրը 15 տարի ժամկետով։ Օրենքը նախատեսում է զինվորականների լրացուցիչ վճարումներ։

Կներդրվի կամավոր ծառայություն պահեստազորում, կամավորները 28 օր կանցնեն հիմնական, որից հետո 11 ամիս՝ հատուկ վերապատրաստում: Որոշումով նախատեսվում է ավելացնել որակավորված պահեստազորի թիվը։