Ցանկանում ենք, որ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ. Էրդողան

Ցանկանում ենք, որ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կազանում քննարկել է հացահատիկային միջանցքի վերականգնման, ուկրաինական հակամարտությունում գերիների փոխանակման և Սև ծովի ականազերծման հարցերը։

Կազանից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ համոզվել է, որ ակնկալիքներ կան՝ կապված գերիների փոխանակման հետ:

«Մենք ցանկանում ենք, որ երկու երկրի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն որքան հնարավոր է շուտ, և ցանկանում ենք ճանապարհ հարթել բարենպաստ արդյունքի համար: Մենք շարունակելու ենք անխոնջ աշխատել այդ նպատակին հասնելու համար»,- հավելել է Թուրքիայի նախագահը: