Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
 
Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60 սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80 սմ):
Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60 սմ) իսկ Կիչան-Չլդրան Խաչեն միջշրջանային որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Մաքրման աշխատանքներ են կատարվում Մարտունու շրջանի Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Մյուրիշեն և Մուշկապատ համայնքներում (ձյան շերտը՝ 1-1,5 մ):
Դժվարանցանելի է Նոր Շեն, Պառավաթումբ, Կավահան, Մսմնա, Կաղարծի և Հաղորտի համայնքների ճանապարհները:
 
Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների մարդատարների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է՝ եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։