Ալիևը հույս է հայտնել ընդլայնել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում

Ալիևը հույս է հայտնել ընդլայնել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին՝ այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ:

«Հավատում եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, երկկողմ և բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունն այսուհետ ևս կընդլայնվի»,- ասված է նամակում: