ԵՄ դեսպանը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ամբողջ ֆինանսական օգնությունը

ԵՄ դեսպանը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ամբողջ ֆինանսական օգնությունը

Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո Վրաստանում գոյություն ունեցող քաղաքական կուրսի պահպանումը կհանգեցնի Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնության կորստի, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

«Վրաստանն արդեն կորցրել է ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունը (տարեկան ուղղակի աջակցությունը կառավարությանը), և դա վերաբերում է միայն ընթացիկ օգնության ծրագրերին: Եթե վրացիները քվեարկությամբ որոշեն չշարունակել անդամակցությունը Եվրամիությանը, Վրաստանը կկորցնի ամբողջ ֆինանսական օգնությունը»,- հայտարարել է նա:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենա խորհրդարանի ընտրություն, որի արդյունքների հետ են արևմտյան երկրները կապում համագործակցության հեռանկարները: Եթե հաղթի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և պահպանվի առկա քաղաքական կուրսը, ապա ԵՄ-ն և Միացյալ Նահանգները կարող են լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, գրում է bpn.ge-ն: