Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարվածի, կարող է հարված հասցնել Սիրիայում կամ Եմենում Թեհրանի կողմից հովանավորվող խմբավորումներին կամ հենց Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ուժերին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահի օգնականները նշել են, որ Միացյալ Նահանգներն Իրանի հարձակման պատասխանի հարցով ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ․ այդ պատասխանը կարող է ներառել նաև ռազմական հարված։
ԱՄՆ վարչակազմն, ըստ թերթի աղբյուրների, հանդես է գալիս «սահմանափակ պատասխանի» օգտին՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ դեպքում նախագահ Բայդենի ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա կարող է նկատելիորեն նվազել։
Financial Times պարբերականն էլ հաղորդել է, որ Իսրայելը չի դիտարկում Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու տարբերակը․ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեմ կլինի նման հարձակմանը։