Ախալցխայի քաղաքապետը ուսանողներին ներկայացրել է «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածը

Ախալցխայի քաղաքապետը ուսանողներին ներկայացրել է «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և «Օպիզարի» քոլեջի ղեկավար Մերի Սախամբերիձեի հետ միասին, հանդիպել է քոլեջի ուսանողների հետ և ներկայացրել «Իմ Ախալցխա» (My Akhaltsikhe) նոր բջջային հավելվածը։

Վառլամ Ծիկլաուրին երիտասարդներին ծանոթացրել է հավելվածի աշխատանքի առանձնահատկություններին, հորդորել ակտիվորեն օգտվել դրանից և լսել նրանց առաջարկներն ու գաղափարները։

Ներկայումս հավելվածի միջոցով Ախալցխայի բնակիչները կարող են տեղեկացնել քաղաքում առկա խնդիրների մասին՝ կապված մաքրության և արտաքին լուսավորության հետ։ Առաջիկայում նախատեսվում է հավելվածում ավելացնել նաև այլ ուղղություններ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդներին աջակցելու նպատակով մունիցիպալիտետի կողմից նախատեսվող ծրագրերին և նախաձեռնություններին։

Ուսանողների հետ հանդիպմանը մասնակցել են նաև Ախալցխայի քաղաքապետարանի վարչական և իրավաբանական ծառայության ղեկավար Եվա Իվելաշվիլին, քաղաքապետի օգնական Նատալիա Մազաշվիլին, քոլեջի ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներ և քաղաքապետարանի երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամներ։