Ասպինձայում քաղաքացիներին անվճար ակնաբուժական խորհրդատվություն և հետազոտություններ են արվել

Ասպինձայում քաղաքացիներին անվճար ակնաբուժական խորհրդատվություն և հետազոտություններ են արվել

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի վարչական շենքում անցկացվել է անվճար ակնաբուժական խորհրդատվական արշավ։

Արշավը կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժության «Օփթալմիջի» (Ջավրիշվիլիի կլինիկա) կենտրոնի կողմից։ Դրա շրջանակներում քաղաքացիները հնարավորություն են ունեցել ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։

Պետական առողջապահական համընդհանուր ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնության հիմնական նպատակն է ժամանակին հայտնաբերել կատարակտով հիվանդներին և աջակցել նրանց հետագա վիրահատական բուժմանը՝ ֆակոէմուլսիֆիկացիայի ժամանակակից՝ առանց կարերի մեթոդով։

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հետագայում ևս կշարունակի աջակցել բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը։