Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի դեպի Գելսունդա գյուղ տանող ճանապարհային ենթակառուցվածքները և կստեղծի բնակիչների տեղաշարժի առավել հարմարավետ պայմաններ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։
