Ադիգենիում սողանքի հետևանքների վերացման և դպրոցների վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Ադիգենիում սողանքի հետևանքների վերացման և դպրոցների վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի և քաղաքապետարանի տեսչության և վերահսկողության վարչության պետ Անտոն Գելաձեի հետ միասին, ծանոթացել է մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։

Ակտիվորեն շարունակվում են Մեծ Զանավին, Փեքր Զանավին և Ճուլեի վանքը կապող ճանապարհի հատվածում սողանքի հետևանքների վերացման աշխատանքները։ Ճանապարհի երթևեկելի հատվածն արդեն մաքրվել է փլուզված հողային զանգվածից։

Ներկայումս կառուցվում է 87 մետր երկարությամբ գաբիոնային պատ և 97 մետր երկարությամբ ջրահեռացման ջրանցք՝ սողանքային լանջն ամրացնելու և ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Աշխատանքները ֆինանսավորվում են Աղետների հետևանքների վերացման հիմնադրամից։ Ծրագրի արժեքը կազմում է 499 699 լարի։

Այցի շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծանոթացել են նաև Իմերթուբանի գյուղի տարրական դպրոցում իրականացվող վերականգնողական աշխատանքներին։

Ծրագրի շրջանակներում արդեն փոխվել է դպրոցի տանիքը, բարելավվել է շենքի արտաքին ճակատը, իսկ այս փուլում վերանորոգվում են դասասենյակները։ Աշխատանքները ֆինանսավորվում են Վրաստանի կրթության նախարարության կողմից, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 71 676 լարի։