Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

«Թուրքիան վերահաստատում է իր հավատարմությունը նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիային և կպահպանի դրա դրույթները: Ցանկանում ենք նշել, որ մեզ հաճելի էր իմանալ նեղուցներով երկու նավերի անցումը կանխելու Ռուսաստանի որոշման մասին։ Մեր օրակարգում շատ կարևոր թեմա կա՝ ուկրաինական ճգնաժամը։ Բնականաբար, մենք պետք է ամեն ինչ անենք այս ճգնաժամին խաղաղ լուծում գտնելու համար։ Այսօր մենք կարծիքներ կփոխանակենք այս կրիտիկական թեմայի շուրջ։ Թուրքիան, որպես կոնֆլիկտի երկու կողմերի հետ կապ պահպանող պետություն, անում է հնարավոր ամեն բան՝ նպաստելու խնդրի շուտափույթ լուծմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Թուրքիայի մոտեցումն Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ՝ չնայած Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումների տարբերությանը։