Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք թույլ չէր տա Մոսկվայի բարեկամների հասցեին, եթե որևէ մեկը այդպիսի հայտարարություններ աներ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել:

Երևան կատարած այցի ժամանակ Սեժուրնեն նշել էր, որ ՌԴ-ն ակնհայտ թշնամանք է դրսևորում և ցանկանում է ճնշել Հայաստանին, բայց Հայաստանը, չնայած դրան, շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն: