Ախալցխայում քննարկել են 2027 թվականի բյուջեի նախագիծը և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունները

Ախալցխայում քննարկել են 2027 թվականի բյուջեի նախագիծը և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունները

Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնության նիստ է տեղի ունեցել՝ սակրեբուլոյի նախագահ Սաբա Քբիլաշվիլիի գլխավորությամբ։

Նիստին մասնակցել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և նրա տեղակալներ Նոդար Տատալաշվիլին ու Ռուբեն Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայի մունիցիպալիտետի 2027 թվականի բյուջեի նախագիծը և 2027-2030 թվականների առաջնահերթությունների փաստաթուղթը։

Քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին մեծամասնության անդամներին ներկայացրել է նշված փաստաթղթերը՝ անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի հիմնական ուղղություններին և նախատեսվող աշխատանքներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել 2027 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերին, մունիցիպալիտետի զարգացման ծրագրերին և առաջնահերթ ուղղություններին։