Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ծալկայի մունիցիպալիտետի Սակդրիոնի գյուղի մանկապարտեզում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության վերաբերյալ։
Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ բռնությանը։
Մանկապարտեզում հնարավոր բռնության մասին տեղեկատվությունը տարածել է տեղական TOK TV լրատվամիջոցը։ Հրապարակման համաձայն, ծնողը դիմել է ոստիկանություն։ Նույն տեղեկատվության համաձայն, երեխաներին ֆիզիկապես դիպչել են, քնած ժամանակ նրանց դեմքերը ծածկել են բարձերով, տեղավորել անկյունում և թույլ չեն տվել խաղալ։
