Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկությունը: Նա «անհեթեթ» է որակել պետական հեղաշրջման փորձում «ռուսական հետք գտնելու ակնկալիքը»:
«Դա բառացիորեն չի դիմանա որևէ քննադատության: Իմ կարծիքով՝ դա պարզապես հատուկ տարածված կեղծիք է: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ, ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանը չպետք է զգուշանա ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Ռուսաստանից։
«Դա աբսուրդ է, եթե մենք այնտեղ սնունդ ենք մատակարարում, առևտուր անում, այդ առևտուրը զարգացնում։ Մնում ենք ՀՀ ամենամոտ դաշնակիցը բոլոր ցուցանիշներով։ Հայաստանը պետք է զգուշանա Արևմուտքից և դրա արբանյակներից»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: