Առաջարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև իրավական մեխանիզմ ստեղծել գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման համար

Առաջարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև իրավական մեխանիզմ ստեղծել գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման համար


Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանի խոսքով՝ կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. նոյեմբերի 21-ին՝ Աստանայում։

Համաձայնագրի վավերացումը փոխադարձ պարտավորություններով ամրագրված հստակ իրավական մեխանիզմ կստեղծի երկու երկրների միջև գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման, գաղտնիության ռեժիմի ապահովման, գաղտնի տեղեկությունների պաշտպանության համար։

«Համաձայնագրի շրջանակներում ստացվող տեղեկությունները կօգտագործվեն բացառապես համաձայնագրում նշված փոխհամաձայնեցված նպատակով և առանց գրավոր համաձայնության չեն փոխանցվի որևէ երրորդ կողմի։

ՍԴ-ի որոշմամբ՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,– տեղեկացրեց Մկրտչյանը՝ խնդրելով ԱԺ-ին վավերացնել համաձայնագիրը։