Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռազդեն Կուպրաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յոհան Մերֆիի հետ։ Հակակոռուպցիոն բյուրոյի փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հարցը։ Ըստ իրենց իսկ հաղորդումների՝ հանդիպմանը մասնակցել է առաքելության ղեկավարի տեղակալ Մարսել Նագին,Անա Մալիքիանին՝ իրավական վերլուծաբան և Դարիա Պապրոցկան՝ քաղաքական վերլուծաբան։