Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է. Զախարովա

Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է. Զախարովա

Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները տնտեսական և քաղաքական ոլորտներում, նշել՝ Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է։

«2023 թվականի արդյունքներով Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության 37%-ը բաժին է ընկել հենց ԵԱՏՄ-ին։ Հանրապետության ղեկավարությունը դա լավ գիտակցում է, ինչի մասին են վկայում Հայաստանի վարչապետի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության հետ կապված հարցերին՝ Զախարովան նշել է, թե իբր Արևմուտքը փորձում է ազդել Երևանի վրա: Նրա խոսքով՝ այն պնդումը, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանը, ապատեղեկատվություն է:  

«Մենք բազմիցս մանրամասն խոսել ենք և՛ Ռուսաստանի ջանքերի, և՛ ՀԱՊԿ-ի ջանքերի մասին, կիսվել մեր գնահատականներով, ՀՀ իշխանությունների ընդունած որոշումներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: