Բայդենը և Սթարմերը կարող են քննարկել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը․ Բլինքեն

Բայդենը և Սթարմերը կարող են քննարկել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը․ Բլինքեն

ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Ջո Բայդենը և Քիր Սթարմերը, հնարավոր է, քննարկեն Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու թույլտվության հարցը։ Այդ մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
 
Էնթոնի Բլինքենը հավելել է, որ նախ ինքը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մտադիր են այցելել Կիև և լսել ուկրաինական կողմի կարիքների մասին:
 
Նաև, չնայած Իրանի հերքումներին, Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իսլամական Հանրապետությունից և կարող է օգտագործել դրանք Ուկրաինայի դեմ: Պետքարտուղարը տեղեկացրել է, որ Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվելու: