ԵՄ-ում արձագանքել են Ռուսաստանից նավթը ստանալու` Հունգարիայի պահանջին

ԵՄ-ում արձագանքել են Ռուսաստանից նավթը ստանալու` Հունգարիայի պահանջին

Եվրահանձնաժողովը մերժել է Հունգարիայի և Սլովակիայի պահանջը՝ երեք օրվա ընթացքում դիտարկել Ուկրաինայի կողմից ռուսական նավթի մատակարարումների արգելափակման հարցը: Այդ մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Եվրահանձնաժողովը պարտավոր չէ երեք օրվա ընթացքում պատասխանել Հունգարիայի և Սլովակիայի հարցմանը»,- գործակալությանը հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ այս պահին Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Բուդապեշտի և Բրատիսլավայի պահանջների էությունը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ է հավաքում: Պաշտոնյան ընդգծել է, որ հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ «դեռ չեն ընդունվել»:

Ուկրաինան արգելափակել է ռուսական Лукойл ընկերության նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղի հարավային ճյուղով, ինչի հետևանքով Հունգարիան և Սլովակիան զրկվել են ռուսական նավթից: Երկու պետության ղեկավարները սպառնում են պատասխան քայլեր կիրառել Կիևի դեմ: