Կուլեբան մեկնել է Չինաստան՝ քննարկելու խաղաղությունն Ուկրաինայում

Կուլեբան մեկնել է Չինաստան՝ քննարկելու խաղաղությունն Ուկրաինայում

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան իր չինացի գործընկեր Վան Իի հրավերով ժամանել է Չինաստան։

«Բանակցությունների թեման մեկն է լինելու՝ խաղաղությունն Ուկրաինայում։ Գործընթացում անհրաժեշտ է գտնել ընդհանուր եզրեր և խուսափել խաղաղ ծրագրերի մրցակցությունից»,- հայտարարել է Կուլեբան:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի «հակամարտության դադարեցման ուղիների որոնումը և Չինաստանի հնարավոր դերը կայուն և արդար խաղաղության հասնելու գործում»:

Կուլեբայի այցը կտևի մինչև հուլիսի 26-ը։