Հարիսի վարկանիշն ավելի է բարձրացել Թրամփի հետ բանավեճից հետո. սոցհարցումներ

Հարիսի վարկանիշն ավելի է բարձրացել Թրամփի հետ բանավեճից հետո. սոցհարցումներ

Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճը շարունակում է մնալ հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ըստ որոշ լրատվամիջոցների անցկացրած հասարակական կարծիքի հարցումների նախնական արդյունքների՝ փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսը հաղթել է պետության նախկին ղեկավար, հանրապետական ​​Դոնալդ Թրամփին, հաղորդում է ABC հեռուստաալիքը։

FiveThirtyEight ամերիկյան կայքը, որը մասնագիտացած է հասարակական կարծիքի հարցումների վերլուծության մեջ, հաղորդել է, որ բանավեճին հետևողների 57%-ը արտահայտվել է Հարիսի օգտին, մինչդեռ 34%-ը դրական է գնահատել Թրամփին:

CNN/SSRS-ի հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 63%-ի կարծիքով հաղթել է դեմոկրատ թեկնածուն, 37%-ը հաղթող է ճանաչել նախկին նախագահին։

Ըստ YouGov-ի՝ Հարիսին աջակցություն է հայտնել 54%-ը, Թրամփին՝ 31%-ը:

Այսպիսով, նշում է ABC-ն, միջին գնահատականների համաձայն՝ հարցվածների 54%-ը կարծում է, որ Հարիսն է հաղթել բանավեճում, 34%-ը հաղթանակ է շնորհել Թրամփին։