Ադրբեջանը ականանետից գնդակոծել է Արցախի գյուղերից մեկը

Ադրբեջանը ականանետից գնդակոծել է Արցախի գյուղերից մեկը

Մարտի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Հակառակորդը 60 մմ ականանետից գյուղի ուղղությամբ արձակել է 3 ական։

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

Հրադադարի ռեժիմի խախտման մասին զեկուցվել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը։