Ջո Բայդենը հաստատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական նավթի, գազի և ածուխի բոլոր ներմուծումները

Ջո Բայդենը հաստատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական նավթի, գազի և ածուխի բոլոր ներմուծումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական նավթի, գազի և ածուխի բոլոր ներմուծումները։

Նրա խոսքով, այս քայլով «ամերիկյան ժողովուրդը ևս մեկ ուժեղ հարված կհասցնի» Ռուսաստանի ղեկավարությանը, մասնավորապես՝ պուտինյան ռեժիմին։

«Մենք չենք մասնակցի Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը»,- ասել է Բայդենը։

Ըստ առկա տեղեկատվության, չնայած գազի գների աճող դինամիկային, այս քայլն ԱՄՆ-ում երկկուսակցական քաղաքական աջակցություն ունի։

Ջո Բայդենի հայտարարությանն ընդառաջ նավթի գներն այսօր բարձրացել են։ Այժմ մեկ բարելի գինը 130 դոլար է։