Լեհաստանի վարչապետը մեկօրյա այցով կայցելի Վրաստան

Լեհաստանի վարչապետը մեկօրյա այցով կայցելի Վրաստան

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին այսօր՝ մարտի 17-ին, մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բաթում։ Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարությունից և Թբիլիսիում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից։

Այցի ընթացքում Մորավեցկին կհանդիպի իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կողմերը կհանդիպեն դեմ առ դեմ, ինչպես նաև ընդլայնված կազմով, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Ըստ Լեհաստանի դեսպանատան՝ վարչապետները կքննարկեն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ միջազգային հանրության գործողությունները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մորավիեցկիի հանդիպման արդյունքները։ Լեհաստանի վարչապետն այցից հետո կմեկնի Բաթում։

Վարչապետները կքննարկեն նաև Թբիլիսիի եվրաատլանտյան նկրտումներից բխող մարտահրավերները, մասնավորապես՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի վերջին հայտը:

Բացի այդ, հաղորդվում է, որ Մորավիեցկին և Գարիբաշվիլին Բաթումիում՝ Նոր բուլվարում, կբացեն Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու հուշարձանը։