Վրաստանի ընդդիմությունը ցանկանում է կրկնել 2008 թվականի ողբերգությունը. Ղարիբաշվիլի

«Վերջին օրերին, ցավոք, այսպես կոչված մարգինալ ապակառուցողական ընդդիմությունը փորձում է խաղալ մեր քաղաքացիների վեհ զգացմունքների վրա, շահարկել նրանց և մոլորեցնել։

Մենք բոլորս քաջատեղյակ ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք դա շատ ավելի վաղ ենք ապրել՝ 2008թ.:

Ափսոս, որ արմատական ​​ընդդիմությունը ուրախանում է ուկրաինական պատերազմով և բոլոր անախորժություններում սեփական շահն է փնտրում։ Պետք է անկեղծորեն ասել. նրանց նպատակն է կրկնել այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի և մեր երկրի հետ 2008 թվականին»,- մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմության մեղադրանքները՝ կապված իշխող կուսակցության՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու վերաբերյալ: