Ախալցխայի բնակիչները հերթական անգամ դատապարտել է ռուսական ագրեսիան և համերաշխություն հայտարարել Ուկրաինային

Ախալցխայի բնակիչները հերթական անգամ դատապարտել է ռուսական ագրեսիան և համերաշխություն հայտարարել Ուկրաինային

Ուկրաինային աջակցության և համերաշխության ակցիա անցկացվել է մայրաքաղաքում և երկրի բազմաթիվ այլ քաղաքներում, այդ թվում՝ Ախալցխայում։

«Վրացիները ընկերներին փորձանքի մեջ չեն թողնում», «Եթե դուք պատերազմ ունեք,  մենք խաղաղություն չունենք»՝ Ախալցխայում այս պաստառներով ցուցարարները հերթական անգամ դատապարտեցին ռուսական ագրեսիան և համերաշխություն հայտարարեցին Ուկրաինային։

Այսօրվա հանրահավաքին միացել են տեղի բնակիչները, հասարակական սեկտորն ու ընդդիմադիր կուսակցությունները։

Մասնակիցները Շոթա Ռուսթավելիի հուշարձանից երթով շարժվեցին դեպի Թամարաշվիլի փողոց։

Նմանատիպ ակցիա Ախալցխայում տեղի է ունեցել նաեւ փետրվարի 24-ին։