Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալայի և Տոլոշի գյուղերի հանրային դպրոցների վերականգնման աշխատանքներին։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ Դամալայի գյուղի հանրային դպրոցն ունի 840 աշակերտ, իսկ Տոլոշի գյուղի հանրային դպրոցը՝ 260 աշակերտ։
«Դպրոցներում ուսումնական տարածքներին զուգահեռ կկազմակերպվեն գիտական և համակարգչային լաբորատորիաներ, գրադարան, բուժ կաբինետ, ռեսուրս սենյակ, կոնֆերանսների և հավաքների դահլիճներ, սպորտային ենթակառուցվածքներ և հանգստի տարածքներ։
Դպրոցները լիովին կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դամաայլի և Տոլոշի գյուղերի հանրային դպրոցների ամբողջական վերականգնման և վերակահավորման նախագիծն իրականացնում է Ուզբեկստանի Հանրապետության կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը։
Գիվի Միքանաձեն Ասպինձայի մունիցիպալիտետում էր Ախալցխայի, Ադիգենիի, Բորժոմիի և Ասպինձայի մեծամասնության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, Սամցխե-Ջավախքի պետական հոգաբարձու Բեսիկ Ամիրանաշվիլիի և Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության տնօրենի առաջին տեղակալ Լևան Մուշկուդյանիի հետ»,- ասված է տեղեկատվության մեջ։