Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Լաոսում ԱՍԵԱՆ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանն ու Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցերը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Քննարկվել են նաև իրավիճակն Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։