Նիդերլանդների իշխանությունը թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ հանվում են նաև F-16 կործանիչների կիրառման սահմանափակումները: Նա մյուս երկրներին հորդորել է հետևել Նիդերլանդների օրինակին:
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանվելու իրավունք, և եթե սահմանամերձ շրջաններից կամ ռուսական ռազմաբազաներից հարձակումներ են իրականացվում, ապա դրանց կարելի է պատասխանել»,- ասել է Ռուբեն Բրեյկելմանսը: Նա շեշտել է՝ Ուկրաինայի պարտությունը լուրջ սպառնալիք կլինի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։
Ուկրաինայի վարչապետն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքին արևմտյան տեխնիկայով հեռահար հարվածներ հասցնելու համար դաշնակիցների թույլտվությունը Ուկրաինայի անվտանգության առանցքային խնդիրներից մեկն է: Դենիս Շմիհալը հավելել է, որ Կիևը ցանկանում է նման համաձայնության հասնել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ։