Երևանի Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում տեղի ունեցավ «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

Երևանի Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում տեղի ունեցավ «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

Փետրվարի 9-ին՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, Երևանի Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում տեղի ունեցավ «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը, որին ներկա էին հասարակական, քաղաքական, մշակույթի, գիտության գործիչներ, տերյանասերներ, ասմունքող աշակերտներ։
Ելույթներ, ասմունք, ծաղիկներ, խնկարկում, խոնարհում մեծանուն պոետի շիրիմին. կրկին օդը լիքն էր Տերյանով։