Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում. Politico

Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում. Politico

Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում ռուսական նավթի մատակարարման հարցում Ուկրաինայի կոշտ դիրքորոշման պատճառով՝ գրել է Politico-ն:

Պարբերականը նշել է, որ հունիսին Կիևը պատժամիջոցներ է սահմանել «Լուկօյլ» ընկերության դեմ և արգելել իր տարածքով նավթի տարանցումը Կենտրոնական Եվրոպա: Հաղորդվում է, որ դրա պատճառով մոտ ժամանակներս Հունգարիան կարող է բախվել էներգակիրների գների աճի և էլեկտրաէներգիայի պակասի, քանի որ նավթի ներմուծման 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ դրա կեսը՝ հենց «Լուկօյլին»:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Ուկրաինայի նման որոշումն անվանել է «անհասկանալի և անընդունելի»: Նշվում է, որ Բուդապեշտը ԵՄ-ում կբարձրացնի Ուկրաինայի կողմից ՌԴ-ից նավթի մատակարարումն արգելելու հարցը: